Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

01.02.2017 19:36

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցության մակարդակը: Դեսպանը գոհունակություն է հայտնել ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործով կատարված քննության արդյունքների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել քննությանը։

ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է բազմակողմանի քննության իրականացումը՝ ԵՄ-ի կողմից իրականացված այլ դրամաշնորհների ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր այլ չարաշահումները  բացահայտելու ուղղությամբ և ընդգծել մեղսակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են հնարավոր իրավախախտումները կանխելու, իսկ արձանագրվելու դեպքում դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց իրազեկվածության ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը և տեղեկացրել, որ հանձնարարել է նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի արդյունքներով մշակել միջնորդություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելու համար՝ նախկինում արձանագրված թերացումները բացառելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի