Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

13.04.2017 19:03

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Ողջունելով հյուրին՝ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցությունը, կարևորել ցուցաբերվող աջակցությունը՝ մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների զարգացման, քաղաքացիների  իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ ՔԿ նախագահը փաստել է, որ ընտրական գործընթացը կազմակերպելու համար ԵՄ-ի տրամադրած տեխնիկական աջակցությունն էապես նպաստել է ընտրախախտումների որոշ տեսակների կանխարգելմանը, բացահայտմանը։

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի քննության ենթակա ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցվել է 16 քրեական գործ, որոնցից 7-ն արդեն ուղարկվել է դատարան։ Ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքների ստուգմանը մեծապես նպաստել են քվեարկության գործընթացը կազմակերպելու համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված տեխնիկական սարքավորումները,  տեղամասերում առկա տեսանկարահանող սարքերը։ Սեղմ ժամկետներում ձեռք են բերվում բավարար ապացույցներ և դրանց հիման վրա տրվում համարժեք քրեաիրավական գնահատական, ինչը մի կողմից նպաստում է վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությանը, մյուս կողմից՝ փաստում պատժի անխուսափելիությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել՝ ընտրական գործընթացում ընտրախախտումների այլ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացրնելու, նոր գործիքներ մշակելու վերաբերյալ։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի