Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՔԿ նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 5Լ հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

09.12.2016 18:15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
Հրաման`

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 5 Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

«08» 12 2016թ.   ք. Երևան ԹԻՎ 8 Լ

         

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝



1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման կարգը, մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 5 Լ հրամանի (այսուհետ՝ Հրաման) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված 1) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Հավելվածի 1-ի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ ենթակետով.

«8) Փակ կամ բաց մրցույթ անցկացնելու հայտարարությունը դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից (այսուհետ՝ անձնակազմի կառավարման վարչություն) ստորագրվելուց հետո կնքվում է դեպարտամենտի ղեկավարի կնիքով:»,

2)Հավելված 1-ի 13-րդ կետից հանել «(այսուհետ՝ անձնակազմի կառավարման վարչություն)» բառերը,

3) Հավելված 1-ի 92-րդ կետում «15 միավոր» բառերը փոխարինել «12 միավոր» բառերով, իսկ «(սույն կարգի 85-րդ կետում նշված առավելագույն միավորի յոթանասունհինգ տոկոսը)» բառերը հանել,

4) Հավելված 1-ի 100-րդ և 105-րդ կետերի «քվեարկության» բառերը փոխարինել «գնահատման» բառերով:

2.  Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ում (այսուհետ՝ Հավելված 2) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելված 2-ի 13-րդ կետերի «քվեարկության» բառից հետո լրացնել «և գնահատման» բառերը,

2) Հավելված 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20-րդ կետով.

«20. Հանձնաժողովի կողմից մրցույթի օրվա, ժամի և վայրի փոփոխության վերաբերյալ նախապես  տեղեկացվում է դիմումատուներին»:

3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին:

 

 Ա.Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի