ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 779-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 120-Ա հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «քրեական գործերի քննության աջակցության և» բառերը, իսկ «վարչությունների» բառը փոխարինել «վարչության» բառով,
2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ղեկավարում է» բառերը փոխարինել «համակարգում է» բառերով,
3) Հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Կոմիտեի» բառից հետո լրացնել «քրեական գործերի քննության աջակցության վարչության,» բառերով:
2. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Հ. Գրիգորյան
27.08.2018թ., 120-Ա
Ինկորպորացիա
05.09.2018թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 779-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և նրա տեղակալների միջև կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.
1) Կոմիտեի նախագահը.
ա. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը, ղեկավարում է Կոմիտեի կոլեգիայի աշխատանքները.
բ. համակարգում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատանքները.
գ. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները.
դ. կառավարում է Կոմիտեի դեպարտամենտը։
2) Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանը.
ա. համակարգում է Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները.
բ. համակարգում է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչությունների ծառայողների կողմից նախաքննության արդյունավետ կազմակերպման աշխատանքները.
գ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները:
3) Կոմիտեի նախագահի տեղակալ Ս. Ավետիսյանը.
ա. համակարգում է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները։
4) Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Կրկյաշարյանը.
ա. համակարգում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները.
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները։
5) Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղամբարյանը.
ա. համակարգում է Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, միջազգային հարցումների ապահովման և կազմակերպական- վերլուծական բաժինների աշխատանքները.
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի, Կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները:
2. Ուժը կորցրած ճանաչել Կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին» թիվ 779-Ա հրամանը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին։
4. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Հ. Գրիգորյան