Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին

01.12.2015 19:04

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» 2015 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-754-Ն հրամանագրով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության իրականացման ընթացքում, դրան հաջորդող շրջանում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու, ինչպես նաև այդ ոլորտում միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներից ստեղծել  աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

Աշխատանքային խմբի ղեկավար`


Թաթուլ Պետրոսյան                           Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի     

                                                   տարածքային  քննչական վարչությունների գործունեության

                                                   վերահսկողության գլխավոր վարչության պետ

                                                   

 Աշխատանքային խմբի անդամներ՝

 

Գագիկ Իսպիրյան                             Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի     

                                                   տարածքային քննչական վարչությունների գործունեության

                                                   վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ

                                                   

Գրիգոր Սարգսյան                            Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի

                                                   քրեական գործերի քննության աջակցության

                                                   վարչության պետ

 

Տիգրան Թամամյան                          Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի

                                                  ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ

 

Ահարոն Ներսիսյան                         Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի

                                                  Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

 

Արթուր Մելիքյան                            Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի

                                                 ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի

                                                 քննության աջակցման վարչության պետ

 

Արման Ալեքսանյան                        Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի     

                                                 տարածքային քննչական վարչությունների գործունեության

                                                 վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ

 

Վահրամ Գյոզալյան                        Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի     

                                                 տարածքային քննչական վարչությունների գործունեության

                                                 վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ

 

Կարապետ Կարապետյան                Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի

                                                 դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության

                                                 կազմակերպման բաժնի պետ

 

 

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝

1)    Սույն թվականի դեկտեմբերի 6-ին  իրականացնել  ուժեղացված տարբերակով ծառայություն՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար ընձեռել հնարավորություն հանրաքվեին (այսուհետ՝ հանրաքվե) մասնակցելու համար (2015թ. դեկտեմբերի 6-ին ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ներգավում է ծառայողների 100%-ը, իսկ 20:00-ից մինչև 07.12.2015թ. ժամը 08:00-ն` ծառայողների 30%-ը):

2)    Արագ արձագանքել հանրաքվեի քվեարկության ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում  քննարկումը և  ընթացք տալը՝ առավել փորձառու քննիչների ներգրավմամբ:  

3)    Սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին:

4)    Բարդ կամ տարաբնույթ  մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով  միասնական պրակտիկա ապահովելու  նպատակով, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամների կամ աշխատանքային խմբի ղեկավարի հետ, նախաձեռնել քննարկումներ:

 

 

  1. Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին՝

 

1)     Ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում հանրաքվեի անցկացման կապակցությամբ քվեարկության իրականացման ընթացքում, ինչպես նաև հանրաքվեին հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբի ղեկավարին` սահմանված կարգով քննարկելու, ըստ ենթակայության ուղարկելու համար:

2)    Կազմակերպել հանրաքվեի քվեարկության ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների  քննարկման արդյունքների վերաբերյալ   Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը` ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

 

      4.  Աշխատանքային խմբի ղեկավարին`

1)     Գործնական աջակցություն ցուցաբերել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին հանրաքվեի քվեարկության ընթացքում, ինչպես նաև հանրաքվեին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ:

2)    2015 թվականի դեկտեմբերի 4-ից`  յուրաքանչյուր օր` Կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հանրաքվեին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման  ընթացքի  և արդյունքների մասին:

 

 

  1. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար` Ա. Զալինյանին`

 

Աշխատանքային խմբի գործունեությունը պատշաճ ապահովելու նպատակով նշված  գործընթացին վերաբերող փաստաթղթաշրջանառությունը վարելու համար կազմակերպել առանձին գործավարություն` դեպարտամենտի աշխատակցի ներգավմամբ:

 

  1. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Թամազյանին:

 

7. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի նախագահի խորհրդական Ս. Տռուզյանին, աշխատանքային խմբի անդամներին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:



Ա. Հովսեփյան

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի