Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

14.06.2019 15:25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 

 
 
 
Հրամանը՝


ք.Երևան, 20.02.2018թ., թիվ 21-Լ                                                                                                                                                                
(Ինկորպորացված տարբերակ)



 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին: (կետը փոփ. 13.06.2019.N 82-Լ)
  3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

Ա.Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                                   20.02.2018թ.
N 21- Լ հրամանի
(Հավելվածը խմբ. 13.06.2019. N 82-L)



 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ քննչական կոմիտե) և քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ դեպարտամենտ) իրավական ակտի նախագծի մշակման, քննարկման և շրջանառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով չեն կարգավորվում անհատական իրավական ակտի նախագծի մշակման, քննարկման և շրջանառման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ կարգապահական տույժ կիրառելու մասին քննչական կոմիտեի նախագահի հրամանների նախագծերի:

3. Իրավական ակտի նախագիծը մշակվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին համապատասխան:

4. Իրավական ակտի նախագիծը մշակվում է քննչական կոմիտեի նախագահի կամ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ քննչական կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների, դեպարտամենտի ստորաբաժանումների  նախաձեռնությամբ (այսուհետ` նախագիծ մշակող):

5. Իրավական ակտի նախագծի մշակման նպատակով՝ քննչական կոմիտեի նախագահի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի հրամանով կարող է ստեղծվել աշխատանքային խումբ:

6. Իրավական ակտի նախագիծը մշակելուց հետո, նախագիծ մշակողի կողմից այն ուղարկվում է կարծիքի քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի նախագահի խորհրդականներին, գլխավոր քարտուղարին՝ դեպարտամենտի շահագրգիռ ստորաբաժանումներ ուղարկելու նպատակով, ինչպես նաև քննչական կոմիտեի շահագրգիռ մարմիններ կամ ստորաբաժանումներ (այսուհետ՝ ստորաբաժանում), բացառությամբ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված իրավական ակտերի նախագծերի:

7. Նախագծի վերաբերյալ կարծիքը մշակողին ներկայացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ծավալուն իրավական ակտի նախագծի կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 աշխատանքային օրով՝ համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնելով նախագիծ մշակողին:

8. Դիտողությունների և առաջարկությունների առկայության դեպքում ներկայացվում է հնարավորինս հիմնավորված կարծիք՝ կից գրությամբ: Իրավական ակտի նախագծի տեքստի վրա նշումներ կատարելու եղանակով դիտողություններ և առաջարկություններ չեն ներկայացվում:

9. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ չլինելու դեպքում, ներկայացնում է գրություն դիտողությունների և առաջարկությունների բացակայության մասին:

10. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետներում դիտողություններ և առաջարկություններ չներկայացնելը, համարվում է որպես դրանց բացակայություն:

11. Դիտողությունների և առաջարկությունների հիման վրա, նախագիծ մշակողի կողմից իրավական ակտի նախագծում ըստ անհրաժեշտության, կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև իրավական ակտի նախագծի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների դեպքում կարող է կազմակերպվել քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

12. Քննարկման ավարտից հետո նախագիծ մշակողը  ողջամիտ ժամկետում ամփոփում է քննարկման ընթացքում ստացված առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարում նախագծում:

13. Իրավական ակտի նախագծի շրջանառության վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները կցվում են այդ իրավական ակտի նախագծին և պահվում նախագիծ մշակողի մոտ:

14. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ ստացված կարծիքներն ամփոփելուց հետո, նախագիծ մշակողը լրամշակված իրավական ակտի նախագիծը կից գրությամբ գլխավոր քարտուղարի միջոցով ուղարկում է դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչություն՝ իրավական փորձաքննություն անցկացնելու և իրավական փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:

Իրավական ակտի նախագիծն ուղարկվում է դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն՝ ֆինանսական տեղեկանք ստանալու նպատակով, եթե իրավական ակտի ընդունմամբ կարող են  առաջանալ ֆինանսական ծախսեր:

15. Իրավական փորձաքննությունն անցկացվում է իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև իրավական ակտի նախագծի՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով:

16. Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության ու ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներքին իրավական ակտի նախագծի վերաբերյալ տրամադրում են իրավական փորձագիտական եզրակացություն, ֆինանսական տեղեկանք:
Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված իրավական ակտի նախագծի վերաբերյալ Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունը իրավական փորձագիտական եզրակացություն է տրամադրում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Նախագիծ մշակողը իրավական փորձագիտական եզրակացության, ֆինանսական տեղեկանքի հիման վրա իրավական ակտի նախագծում ըստ անհրաժեշտության կատարում է փոփոխություններ և լրացումներ, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում, իրավական ակտի նախագծին կցում է տեղեկանք` ներկայացնելով իր առարկություններն անհրաժեշտ հիմնավորմամբ:

18. Եթե իրավական ակտի նախագիծն էականորեն ենթարկվել է լրամշակման, ապա այն սույն հրամանով սահմանված կարգով կարող է կրկին ուղարկվել շահագրգիռ ստորաբաժանումներ՝ կարծիք, ինչպես նաև իրավական փորձագիտական եզրակացություն, ֆինանսական տեղեկանք ստանալու նպատակով:

19. Իրավական ակտի նախագիծը հանվում է շրջանառությունից, եթե կարծիքի ուղարկված շահագրգիռ ստորաբաժանումների բացարձակ մեծամասնությունն իրավական ակտի ընդունումը համարում է անընդունելի: Այդ մասին նախագիծ մշակողի կողմից ներկայացվում է զեկուցագիր իրավական ակտի նախագիծը մշակելու հանձնարարություն տված պաշտոնատար անձին կամ ոլորտը համակարգող քննչական կոմիտեի նախագահի տեղակալին:

20. Քննչական կոմիտեին վերաբերող իրավական ակտի նախագիծը քննչական կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվում այն տեղակալի կողմից, ում համակարգման ոլորտում է գտնվում նախագիծ մշակող ստորաբաժանումը, իսկ դեպարտամենտին վերաբերող իրավական ակտը՝ գլխավոր քարտուղարի կողմից:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի կողմից ընդունվող իրավական ակտի նախագիծը ստորագրման է ներկայացվում նախագիծ մշակող ստորաբաժանման պետի կողմից:
Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված իրավական ակտի նախագիծը ստորագրման է ներկայացվում դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետի կողմից:

21. Իրավական ակտն ընդունող պաշտոնատար անձն իրավական ակտի նախագիծը կարող է վերադարձնել լրամշակման` իր դիտողություններով և առաջարկություններով, որը կրկին չի շրջանառվում:

22. Ստորագրվելուց հետո իրավական ակտը հաշվառվում, պահվում և առաքվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված գործավարության կարգին համապատասխան:

23. Քննչական կոմիտեի կողմից մշակված այլ պետական մարմիններ,  վարչապետի աշխատակազմ ուղարկվող իրավական ակտի նախագծի մշակումը և քննարկումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշմամբ  և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի