Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ կոլեգիայի կազմը հաստատելու և ՀՀ ՔԿ նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 12/2-2-14-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին (ինկորպորացված տարբերակ)

06.02.2020 14:42

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
Հրաման՝ 

 

Ինկորպորացիա
Առ 06.02.2020թ. N 26-Ա
01.10.2018թ.,156-Ա

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 8-Ա հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի գործունեության կարգի 5-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

         1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի հետևյալ կազմը՝

   

Կոլեգիայի նախագահ՝
Հայկ Գրիգորյան                        ՀՀ քննչական կոմիտեի նախագահ


Կոլեգիայի անդամներ՝

Արման Պողոսյան                        ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արսեն Այվազյան                         ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

(փոփ. 23.08.2019. N 119-Ա)

Արտակ Կրկյաշարյան                 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետ

Արթուր Մելիքյան                       ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 
(փոփ. 06.02.2020թ. N 26-Ա)      ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ


Մհեր Վարդանյան                      ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, 
(լրաց. 06.02.2020թ. N 26-Ա)     կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ

Սամսոն Մաթևոսյան                   ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների 
(փոփ. 06.02.2020թ. N 26-Ա)     գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Անրի Վարդանյան                      ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
(փոփ. 06.02.2020թ. N 26-Ա)

Աննա Մանթաշյան                    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ 
(փոփ. 03.12.2018. N 188-Ա)

Գագիկ Մայիլյան                      ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ


2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի նիստերի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետ Հասմիկ Լևոնյանին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 12/2-2-14-Ա հրամանը:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և սույն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին: (փոփ. 23.08.2019. N 119-Ա)

 

Հ. Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի