Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին

03.09.2018 09:00
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
Հրաման՝

 

20.08.2018. ք. Երևան թիվ 114-Լ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման ապահովման և կարգապահության բարձրացման նպատակով.





Հրամայում եմ՝





1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին՝

Յուրաքանչյուր ամիս վերլուծել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի պետի կողմից ներկայացված  անցաքարտերով արձանագրված նախորդ ամսվա մուտքի և ելքի վերաբերյալ տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոններով սահմանված մուտքին և ելքին ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագիր ներկայացնել մինչև ընթացիկ ամսվա 5-ը: 

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերին`

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոններով սահմանված հագուստին ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարցը քննարկել ստորաբաժանման խորհրդակցությունում, իսկ պարբերական բնույթ կրող խախտումների դեպքում զեկուցագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին`

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոններով սահմանված սոցիալական ցանցերից օգտվելուն ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ իրականացնել մշտադիտարկում,
2) յուրաքանչյուր ամիս վերլուծել նախորդ ամսվա մշտադիտարկման արդյունքները և խախտումներ հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագիր ներկայացնել մինչև ընթացիկ ամսվա 5-ը:

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի պետին՝

Յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին ներկայացնել անցաքարտերով արձանագրված նախորդ ամսվա մուտքի և ելքի վերաբերյալ տեղեկատվություն:

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներին արձակուրդ տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների ներքին կարգապահական կանոնների 12-րդ կետի 1-ին, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի պետին անհապաղ ուղարկել համապատասխան տեղեկատվություն (հրամանի պատճեն, անաշխատունակության թերթիկ և այլն):

7. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերին:




Հ. Գրիգորյան


 Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                           « 20»   08  2018թ .N 114 -Լ հրամանի






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ





1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համակարգում (այսուհետ՝ Կոմիտե) ներքին կարգապահական կանոնները:

2. Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները Կոմիտեի ծառայողների իրավունքները, պարտականությունները, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը սահմանող վարքագծի կանոններ են (այսուհետ՝ կանոններ):

3. Սույն կանոնների կիրառման, ինչպես նաև ներքին կարգապահությանն առնչվող և սույն կանոններով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  և այլ իրավական ակտերով:

4. Սույն կանոնները տարածվում են Կոմիտեի ծառայողների, Կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների, ինչպես նաև այլ՝ հայեցողական պաշտոն զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող և աշխատանքային պայմանագրով աշխատող այլ անձանց նկատմամբ (այսուհետ՝ միասին աշխատող)՝ հաշվի առնելով աշխատողների գործառույթների առանձնահատկությունները:

5. Սույն կանոնների իմաստով աշխատանքի վայր է համարվում Կոմիտեի համապատասխան մարմնի կամ ստորաբաժանման վարչական շենքը, որտեղ աշխատողը մշտապես կամ առավելապես կատարում է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

 

6. Կոմիտեում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:

7. Աշխատանքային օրն սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում` ժամը 18:00-ին (այսուհետ` աշխատանքային ժամեր): Աշխատանքային օրվա ընդմիջումն սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում 14:00-ին (այսուհետ` ընդմիջման ժամ): Առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15 րոպե ուշացումը համարվում է հարգելի, եթե այն չի կրում պարբերական բնույթ (ամսվա ընթացքում ոչ ավել, քան հինգ անգամ):

Աշխատաժամանակի ավարտի վերաբերյալ սույն կետում նշված դրույթը վերաբերելի  չէ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին՝ վարույթի ծանրաբեռնվածության կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված  ժամերով հաշվվող և մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն սահմանափակող դատավարական ժամկետների կամ քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նպատակով անհետաձգելի քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքերում:

8. Ընդմիջման ժամը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի ընդմիջման ժամին բացակայելու աշխատանքի վայրից:

9. Կոմիտեում աշխատողների մուտքն ու ելքն աշխատանքի վայր, որպես կանոն, իրականացվում է անցաքարտերով: Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված անցագրային ռեժիմի համաձայն՝ անցաքարտերով արձանագրվում են աշխատողների  մուտքը և ելքը:

10. Կոմիտեի այն մարմիններում կամ ստորաբաժանումներում, որտեղ աշխատողների մուտքն ու ելքը չի արձանագրվում անցաքարտերով, վերահսկվում է միայն աշխատողների մուտքն առավոտյան ժամը 9:00-ին, որի նպատակով վարվում է գրանցամատյան (Ձև N1):

11. Բացակայություն չի համարվում քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու նպատակով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտությունից ելնելով աշխա­տանքային ժամերին աշխատանքի վայրից դուրս գտնվելը:

12. Հարգելի է համարվում աշխատանքային ժամերին աշխատանքի վայրից բացակայությունը.

1) գործուղումների, ինչպես նաև պարտադիր վերապատրաստմանը, կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքներին մասնակցելու նպատակով,
2) սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական զննություն անցնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ նպատակներով,
3) անմիջական վերադասի թույլտվությամբ՝ անձնական նպատակներով,
4) անհետաձգելի դեպքերում կամ աշխատողի կամքից անկախ հանգամանքների բերումով առանց անմիջական վերադասի թույլտվության ամսվա մեջ 5 ժամից ոչ ավելի,
5) աշխատողի կողմից իր աշխատանքային կամ ծառա­յողական պարտականությունները կատարելուն համատեղ` աշխատանքային ժամերին գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով (այսուհետ՝ կրթական աշխատանք) զբաղվելու նպատակով՝ շաբաթական 8 աշխատանքային ժամից ոչ ավելի,
6) աշխատողի հիվանդության և այլ պատճառների դեպքում` մեկ օրից ավելի տևողությամբ, որի մասին աշխատողը տեղեկացնում է անմիջական վերադասին և ներկայացնում բացակայության մասին համա­պատասխան փաստաթուղթ (ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, բժշկական այլ փաստաթղթեր, պատճառաբանված զեկուցագիր և այլն)։ Սույն ենթակետում նշված փաստաթուղթն անմիջական վերադասի նշագրումով ներկայացվում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն,
7) սույն կանոնների 7-րդ կետում նշված դեպքում:

13. Սույն կանոնների 12-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում աշխատողն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ անմիջական վերադասին է ներկայացնում արձակման թերթիկ (Ձև N2), որն անմիջական վերադասն ուղարկում է (տեղեկացնելով) Կոմիտեի դեպարտամենտի անցագրային բաժնի պետին՝ բացառությամբ Կոմիտեի այն մարմինների և ստորաբաժանումների, որտեղ աշխատողների մուտքն ու ելքը չի արձանագրվում անցաքարտերով:

14. Աշխատողը կրթական աշխատանքով զբաղվելու դեպքում` յուրաքանչյուր աշխատանքային տարվա և/կամ կիսամյակի սկզբին Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն է ներկա­յացնում համապատասխան հաստատության կողմից տրված տեղեկանք՝ տարվա և/կամ կիսամյակի ընթացքում աշխատաժամանակի վերաբերյալ համապատասխան նշումով (աշխատաժամանակի գրաֆիկ), իսկ պատճենը՝ անմիջական վերադասին:

Աշխատաժամանակի գրաֆիկի փոփոխության կամ կրթական աշխատանքի դադարեցման դեպքում աշխատողն անմիջական վերադասի միջոցով այդ մասին տեղեկացնում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: 

15. Անհարգելի բացակայության դեպքում աշխատողը ներկայացնում է գրավոր բացատրություն:

16. Հանգստյան օրերն են՝ շաբաթը և կիրակին: Ոչ աշխատանքային օրեր են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերը: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

Հանգստյան, տոնական և հիշատակի օրերի վերաբերյալ սույն կետում նշված դրույթը վերաբերելի չէ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ծառայողներին՝ վարույթի ծանրաբեռնվածության կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված  ժամերով հաշվվող և մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն սահմանափակող դատավարական ժամկետների կամ քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նպատակով անհետաձգելի քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքերում:

17. Աշխատողին ամենամյա և նպատակային արձակուրդները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն:

18. Աշխատողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը (Ձև N3) երկու օրինակից կազմում է մարմնի կամ ստորաբաժանման պետը՝ աշխատողների ցանկությամբ, այնպես, որ այն չխոչընդոտի տվյալ մարմնի կամ ստորաբաժանման բնականոն գործունեության իրականացմանը: Արձակուրդների տրամադրման ժամանակացույցը համաձայնեցվում է արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հետ, որի մեկ օրինակը մինչև ընթացիկ տարվա հունվարի 30-ը ներկայացվում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն:

19. Աշխատողին կարող է ամենամյա արձակուրդը տրամադրվել արձակուրդների տրամադրման ժամանակացույցով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետում՝ աշխատողի ցանկությամբ՝ ստորաբաժանման և/կամ մարմնի պետի և արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ:

20. Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դիմումն աշխատողը ներկայացնում է արձակուրդի օրվանից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի:

Ամենամյա կամ նպատակային արձակուրդը տրամադրվում է աշխատողի դիմումի հիման վրա՝ տվյալ ստորաբաժանման և/կամ մարմնի պետի համաձայնությամբ և արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի մակագրությամբ՝ սույն կանոնների 21-րդ կետով սահմանված պաշտոնատար անձանց հրամաններով:

21. Արձակուրդը տրամադրում է.

1) Կոմիտեի նախագահը՝ Կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների ծառայողներին, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և նրա տեղակալներին,
2) Կոմիտեի նախագահի տեղակալները՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին,
3) Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը՝ Կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողներին և Կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայող չհանդիսացող այլ աշխատողներին (տեխնիկական սպասարկում իրականացնող և աշխատանքային պայմանագրով աշխատող այլ անձանց):

22. Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց արձակուրդ տրամադրում են  նրանց անմիջական վերադասները:

23. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը կատարվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

         

ԳԼՈՒԽ 3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

24. Կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք աշխատանքային կարգապահության պահպանման ապահովման նպատակով պարտավոր են.

1) աշխատողներին ծանոթացնել աշխատանքային պայմաններին, իրենց իրավունքներին և պարտականություններին, ապահովել համապատասխան աշխատանքով և պատշաճ  կազմակերպել  աշխատանքների կատարումը,
2) աշխատողներին ծանոթացնել Կոմիտեում ընդունված անհատական և ներքին իրավական ակտերին՝  Կոմիտեի նախագահի կողմից հաստատված իրավական ակտերին համապատասխան,
3) ապահովել սույն կանոնների պահանջների  կատարումը և ժամանակին արձագանքել  դրանց խախտումներին,
4) աշխատողներին չտալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին հակասող, այդ թվում՝ հանձնարարություն տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարություններ,
5) ապահովել անվտանգ և անհրաժեշտ  աշխատանքային պայմաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մյուս սոցիալական  երաշխիքները՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
6) տրամադրել  համապատասխան աշխատասենյակ, գույք, ֆինանսական, տեխնիկական և այլ միջոցներ,
7) վարձատրել աշխատողներին աշխատանքի դիմաց` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  կարգով,
8) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

25. Աշխատողն իրավունք ունի.

1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին,
2) ստանալ ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր իր պարտականությունների կատարման համար,
3) ընդունել որոշումներ իր լիազորությունների շրջանակներում,
4) պահանջել սահմանված կարգով և դեպքերում անցկացնել ծառայողական քննություն,
5) ստանալ վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն,
6) ստանալ տեղեկատվություն իր վարձատրության վերաբերյալ, այդ թվում՝ հաշվարկային թերթիկ,
7) ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների, դրանց մշակման վերաբերյալ, ծանոթանալ իր անձնական գործին, ինչպես նաև ստանալ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերի պատճեններ,
8) պահանջել հանել կամ ուղղել սխալ կամ ոչ լիարժեք մշակված անձնական տվյալները,
9) ծանոթանալ իր գործունեության հետ կապված գնահատականներին և այլ փաստաթղթերին:

26. Աշխատողը, բացի սույն կանոններով սահմանված իրավունքներից, ունի նաև  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

27. Աշխատողներն իրենց աշխատանքային կարգապահության պահպանման  նպատակով պարտավոր են`

1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները,  անվերապահորեն և բարեխղճորեն կատարել սույն կանոններով  և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունները,
2) ժամանակին ու ճշգրտորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների հրամանների և այլ իրավական ակտերի պահանջները,
3) ժամանակին ու ճշգրտորեն կատարել իր անմիջական ղեկավարի` սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում տրված հանձնարարությունները,
4) պահպանել ծառայողի վարքագծի կանոնները, չդրսևորել ծառայողի համբավն արատավորող անվայել արարք,
5)լինել անկողմնակալ, պահպանել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, յուրաքանչյուր պարագայում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն,
6) հարգել վերադասին,  գործընկերներին  և այլ անձանց,  վերադասի հետ շփումներում պահպանել բարեկրթության կանոնները,
7) աշխատանքի ժամերին մշտապես գտնվել աշխատանքի վայրում կամ այն վայրում, որտեղ մեկնել է ծառայողական կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով և անհարգելի պատճառներով չբացակայել այդ վայրից,
8)լինել  խնամված արտաքին  տեսքով. տղամարդիկ՝ սափրված, կանայք՝ կոկիկ հարդարված,
9) ներկայանալ աշխատանքի վայր սև, սպիտակ, մուգ կապույտ կամ մեղմ գույնի դասական ոճի հագուստով և կոշիկներով, տղամարդիկ՝ փողկապով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կրել համազգեստ,
10)խնամքով վերաբերվել ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով հատկացված տեխնիկական, ֆինանսական և այլ  նյութական միջոցներին, ճիշտ և նպատակային օգտագործել դրանք, գույքային վնաս պատճառելու դեպքում հատուցել այն լրիվ ծավալով,
11) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրաէներգիայի օգտագործման և հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջները,
12) աշխատասենյակը պահել մաքուր և հավաք,
13) պահպանել Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված անցագրային ռեժիմի կանոնները,
14) կատարել սույն կանոններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

28.  Աշխատողները սոցիալական ցանցերից օգտվելիս պարտավոր են.

1) պահպանել բարոյականության  և էթիկայի համընդհանուր նորմերը,
2) հարգել մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից,
3) չհրապարակել (այդ թվում՝ հավանություն տալու, մեկնաբանություններ կատարելու և այլ եղանակներով արձագանքելու).
ա. անպարկեշտ (էրոտիկ, կիսամերկ և այլն) լուսանկարներ, տեսագրություններ կամ այլ նյութեր,
բ. ծառայողական գործունեությանը կամ ծառայողական հարաբերություններին առնչվող ցանկացած տեղեկատվություն՝ բացառությամբ պաշտոնապես տարածված տեղեկատվության,
գ. ահաբեկչական, սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված նյութեր,
4) աշխատանքային ժամերին չօգտվել սոցիալական ցանցերից՝ բացառությամբ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի: 

29. Աշխատողներին իրենց աշխատանքային կարգապահության պահպանման  նպատակով չի թույլատրվում՝

1) զբաղվել աշխատանքային ժամերին իրենց պաշտոնական (աշխատանքային) պարտականությունների և ծառայողական լիազորությունների իրականացման հետ չկապված  այլ գործունեությամբ,
2) աշխատավայրում գտնվել ոգելից խմիչքների ազդեցության տակ,
3) օգտագործել Կոմիտեի անունը կամ կապերն անձնական կամ Կոմիտեի խնդիրներին չվերաբերող այլ նպատակներով:

30. Յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը հաշվառելու նպատակով Կոմիտեի մարմիններից և/կամ ստորաբաժանումներից ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն է ներկայացվում ընթացիկ ամսվա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (Ձև N4)՝ տվյալ ամսվա ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

31. Աշխատանքից ազատվելու մասին իրավական հիմքի առաջացման պահից աշխատողը Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության տրամադրած շրջիկ թերթիկով (Ձև N5) ներկայանում է դրանում նշված ստորաբաժանումներ՝ այն նշագրման (ստորագրության) ներկայացնելու: Շրջիկ թերթիկն ամբողջությամբ նշագրված հանձնվում է Կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն՝ վերջնահաշվարկ կատարելու, իսկ պատճենը՝ Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն՝ անձնական գործին կցելու համար:

 

Ձև N 1

 

 

 

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (դեպարտամենտի)

                                                                                                                                               


(մարմնի կամ ստորաբաժանման անվանումը)

                                                                                                                                                                                   

աշխատողների հաճախումների

 

 

հ/հ

Օրը, ամիսը, տարեթիվը

Աշխատողի

անունը, ազգանունը

Մուտքի ժամը (րոպեներով)

Աշխատանքից ուշացման պատճառը,

այդ թվում՝ ծառայողական

Աշխատողի ստորագրու-թյունը

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (դեպարտամենտի) աշխատողների

 

                                                                                                                                             _____________________________________________________                                                                                                                                

                                                                                                                                                                       (մարմնի կամ ստորաբաժանման անվանումը)                                                    

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ խնդրում եմ «  »      20   թ.  ժամը -- -ից -- -ն ընկած ժամանակահատվածում բացակայությունս աշխատավայրից համարել հարգելի:

 

 

 

__________________________

                                                                                                                                  

(աշխատողիանունը,ազգանունը)                                   

 

 

__________________________ 

                                                                                                                                        

նմիջականվերադասիանունը,ազգանունը)                                                            

 

 «    »        20   թ.

 

 

Ձև N 3


Համաձայն եմ 

 

________________________________

 

համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը

_______________________________

անվան սկզբնատառը, ազգանունը

__________________

ստորագրություն

 


ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (դեպարտամենտի)

                                                                                                                                                   անձնակազմի

                                                                                                                                 (մարմնի կամ ստորաբաժանման անվանումը)

 

20    թ.  արձակուրդների տրամադրման

 

հ/հ

Պաշտոնը,

դասային աստիճանը

Ազգանունը, անունը, հայրանունը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

դեկտեմբեր

Ստո-րագ-րութ-յուն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ժամանակացույցը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը,
 դասային աստիճանը                                                          (ստորագրություն)               անվան սկզբնատառը, ազգանունը



Ձև  4




    



Ձև N 5


 

ՇՐՋԻԿ  ԹԵՐԹԻԿ


_____________________________________________________________________________

(մարմինը կամ ստորաբաժանումը, պաշտոնը, դասային աստիճանը, անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________________________

                                                                                                                                       

Ազատվել է աշխատանքից                                                                                                   


                                                      (ում հրամանով, հրամանի օրը, ամիսը, տարեթիվը և համարը)

 

հ/հ

Ստորաբաժանումների անվանումը

Սենյակ

N

Պարտքեր չունի (կամ` ունեցած պարտքերը)

Պատասխանատու անձի ստորագրու-թյունը, ազգանունը

Օր, ամիս, տարեթիվ

Քննչական ստորաբաժանման ղեկավար

---

 

 

 

 

 2

Քննչական ստորաբաժանման տարածքային բաժնի պետ

---

 

 

 

Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն

603

 

 

 

Անձնակազմի կառավարման վարչություն

616

 

 

 

Նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժին

623

 

 

 

Արխիվ

112

 

 

 

Համակարգչային և տեխնիկական ապահովման բաժին

618

 

 

 

 

 

Առաջին բաժին

114

 

 

 

 

 

Ընդհանուր բաժին

504

 

 

 

 

 

 10

Անցագրային բաժին

 

101

 

 

 

 

 

 


ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար                                                                    ________________________________ 

 

                                                                                                                                        (ստորագրություն)

 

 


 

 

 



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի