Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ՀՀ քննչական կոմիտեում օպերատիվ շտաբ ձևավորելու և կազմը հաստատելու վերաբերյալ

17.03.2020 18:03

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


        Հրաման՝   

 

 

17.03.2020թ., ք.Երևան 42-Լ  

 

 

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և արագ արձագանքման նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ հետևյալ կազմով՝

 

Օպերատիվ շտաբի ղեկավար

Արսեն Այվազյան

 

 

 

 

Օպերատիվ շտաբի անդամներ

Սամսոն Մաթևոսյան                                     

 

 

 

 

Արամ Նիկոյան

 

Կարեն Հովհաննիսյան

 

Հայկ Հարոյան 

 

 

Ռաֆայել Վարդանյան

 

 

 

 

Կամո Շառոյան

 

 

 

 

Քրիստինե Թումանյան

 

 

 

 

Անուշ Գասպարյան   

 

 

 

 

 

Ահարոն Ներսիսյան                                                                          

 

 

 

Արսեն Մովսիսյան                                                                                                                       

                   

 

 

 

Արման Մարգարյան     

 

 

                                                                        

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

 

 

 

Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության  գլխավոր վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական- վերլուծական և քրեագիտական  գլխավոր վարչության քրեագիտական  վարչության պետ 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության  գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական  գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի

քննության վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության  վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ



2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների պետերին և  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին՝ ամենօրյա ռեժիմով օպերատիվ շտաբին տեղեկատվություն ներկայացնել՝

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 41-Լ հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց հաճախելիության վերաբերյալ,
2) կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ,
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ,
4) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման դեպքերի վերաբերյալ՝ պարզելով դրանց ծագման աղբյուրը և շփման շրջանակը:

3. Օպերատիվ շտաբին՝ ամենօրյա ռեժիմով  կապ հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնող պարետատան հետ:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին,  օպերատիվ շտաբի անդամներին:

 

                                                                                                  Հ. Գրիգորյան

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի