Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՀՀ ՔԿ նախագահի, նրա տեղակալների և ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավարի կողմից վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ ՔԿ նախագահի 2016թ. հուլիսի 20-ի թիվ 5-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին (ինկորպորացված տարբերակ)

08.04.2019 11:03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 
 
 
 
Հրամանը՝



 
 

«14» դեկտեմբերի 2017թ. թիվ 176Լ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանի1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգի 77-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի կողմից վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած  ճանաչել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պարտադիր վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» թիվ  5-Լ հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 8-ին:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին: 

                                         

             Ա. Հովսեփյան



Հավելված
Հայաստանի Հանրապետության
 քննչական կոմիտեի նախագահի
«14»  դեկտեմբերի 2017թ. N 176Լ հրամանի

 

 

 

ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ,
ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի կողմից վերահսկողության են վերցվում կատարում պահանջող հետևյալ փաստաթղթերը.

1) Ազգային ժողովի նախագահից ստացված գրությունները,
2) Հանրապետության նախագահից ստացված գրությունները,
3) վարչապետից ստացված գրությունները,
4) Սահմանադրական դատարանի նախագահից, փոխնախագահից, դատավորներից ստացված գրությունները,
5) Հանրապետության նախագահի և վարչապետի աշխատակազմերի ղեկավարներից, օգնականներից, խորհրդականներից ստացված  գրությունները, (5-րդ ենթ.փոփ. 05.04.2019. N 46-Լ)
6) Ազգային ժողովի նախագահի տեղակալներից, պատգամավորներից, մշտական հանձնաժողովների նախագահներից ստացված գրությունները,
7) Ազգային անվտանգության խորհրդից ստացված գրությունները,
8) Մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրությունները,
9) Վճռաբեկ դատարանի նախագահից ստացված գրությունները,
10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչից ստացված գրությունները,
11) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի հանձնարարություն պարունակող մակագրություններով և արդյունքների մասին զեկուցման ենթակա փաստաթղթերը:

 






Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի