Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՀՀ ՔԿ քննիչների վերապատրաստման, լրացուցիչ վերապատրաստման, հատուկ ուսուցման, դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման մասին

27.02.2017 16:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
Հրաման`



27.02.2017
Թիվ 29-L

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2.1-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

 

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի վերապատրաստման ժամաքանակը 24 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 3 օր:
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 4 օր:
  3. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների լրացուցիչ վերապատրաստման ժամաքանակը 50 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 6 օր:
  4. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների հատուկ ուսուցման ժամաքանակը 10 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 1 օր:
  5. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման ժամաքանակը 32 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 4 օր:
  6. Սահմանել քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ժամաքանակը 250 ակադեմիական ժամ, փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:  

 

 

Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի