Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների, Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ժամանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանելու մասին

29.05.2015 16:56

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
                                                                                                                                                                                                          ՀՐԱՄԱՆ                                                                                                                                                              Թիվ 47Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆԻՉՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2.1-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման ժամաքանակը 60 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 8 օր:
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման ժամաքանակը 30 ակադեմիական ժամ տևողությամբ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 5 օր:
  3. Սահմանել քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ժամաքանակը 500 ակադեմիական ժամ, ուսումնառության ժամկետի տևողությունը՝ 4 ամիս:

 

 

                                                                                   Ա. Գ. Հովսեփյան

«29» մայիսի 2015թ.

ք. Երևան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի