Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

21.12.2018 11:30

ՀՀ  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ  մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի  25 ամյա բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի` 1993 թվականին ծնված բնակիչը, ձուկ վաճառելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 46 ամյա համաքաղաքացու հետ: Վիճաբանության ընթացքում երիտասարդը հրել է համաքաղաքացուն և վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել՝ ստանալով միջին ծանրության  վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի