Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է 9 հաղորդում՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ

18.04.2016 17:54


2016թ. ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է  9 ահազանգ:

Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելուն,  մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ահազանգերում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի