Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

07.03.2015 13:15

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալված 3 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին վիրավորելու, ծաղրելու, բռնություն գործադրելու համար։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք,որ վաշտի ավագ, ենթասպա Ա.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ)։

Կրտսեր սերժանտ Մ.Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին վիրավորելու, այդպիսով նրա պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու, հալածելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ժամկետային զինծառայող, շարքային Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին հալածելու, մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար՝ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով, կամ ծեծելով, կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝ համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Ա.Սուքիասյանի, Մ.Հովակիմյանի, Գ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի