Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության փորձի դեպքի առթիվ

11.02.2016 18:42
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձի դեպքի առթիվ:

2016թ. փետրվարի 10-ին՝ ժամը 19:50-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակից «աջ քունքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987թ. ծնված Ս.Առաքելյանը: Վերջինիս մայրը հիվանդանոցում հայտարարել է, որ որդին ինքն իրեն կրակել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Քննություն է տարվում պարզելու երիտասարդի` ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի