Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

10.05.2019 15:42

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 93-ՔԿ–2.3-14).

* Վարչության գլխավոր մասնագետն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի (այսուհետ՝ Կոմիտե) և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքներ, մասնակցում է Կոմիտեի ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքներին, իրականացնում է Օրենքով նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու խրախուսելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի լրանալու, պետական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) իրականացման և ժամկետների պահպանման աշխատանքներ, դիմումատուների դիմումների ընդունման, քննության փաթեթների նախապատրաստման աշխատանքներ, Կոմիտեի ծառայողների և աշխատողների վերաբերյալ արձակուրդների ժամանակացույցի ամփոփման ինչպես նաև անձնակազմի հերթական ամենամյա, ուսումնական, կարճատև, հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի արձակուրդների ձևակերպման աշխատանքներ, Կոմիտեի նախագահին և Գլխավոր քարտուղարին ծառայողների և աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներ, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենսդրության, ՀՀ կառավարության՝ «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» 15.11.2018թ. թիվ 1287-Ն, «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» 10.07.2018թ. թիվ 792-Ն, «Տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» 15.11.2018թ. թիվ 1303-Ն, «Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանելու մասին» 08.11.2018թ. թիվ 1239-Ն որոշումների, ՀՀ առաջին փոխվարչապետի՝ «Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույցը և կարգը սահմանելու մասին» 12.12.2018թ. թիվ 440-Լ, «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցելու առանձնահատկությունները սահմանելու մասին» 12.12.2018թ. թիվ 439-Ն, «Քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները սահմանելու մասին» 12.12.2018թ. թիվ 441-Ն, «Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական խնդիրների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» 11.01.2019թ. թիվ 3-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին 03.05.2018թ. Կոմիտեի նախագահի թիվ 8-Լ հրամանի իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

* պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման հնարավոր ժամկետն է՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը.

*աշխատավարձի չափը՝ 212.309 դրամ:

Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.

* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 14.05.2019թ.:

ՀՀ քաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite.com հասցեին:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի