Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

04.09.2019 10:56
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ(ծածկագիրը՝ 33-1.1.գ–Ղ3-1).
 
*Վարչության պետն ապահովում է Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին կամ գլխավոր քարտուղարին Կոմիտեի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ամփոփ կարծիքի ներկայացումը, Կոմիտեի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունների հիման վրա օրենսդրության կատարելագործման, Կոմիտեի գործունեության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը, Կոմիտեում նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, հրամանների նախագծերի իրավական փորձաքննությունը, Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին կամ Գլխավոր քարտուղարին Կոմիտեում առկա հիմնախնդիրների լուծման վերաբերյալ վերլուծությունների ներկայացումը, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Կոմիտեի գործունեությանը վերաբերող հայեցակարգերի, օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն, Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, այլմարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, Գլխավոր քարտուղարին, ըստանհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ և եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը, ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է Վարչության աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև իրականացնում պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուրպաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

* Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ:
* ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
* պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման հնարավոր ժամկետն է՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը.
*աշխատավարձի չափը՝ 310.858դրամ:
 
Դիմող քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտեներկայացնեն.
* գրավորդիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքայինգ րքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամենօր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 06.09.2019թ.:

Հ Հքաղաքացիները Դեպարտամենտ պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ  քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite.com հասցեին:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի