Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կալանավորը հայտարարել է, որ երեք անգամ փորձել է ինքնասպան լինել. Քննություն է տարվում պատճառները պարզելու ուղղությամբ

04.05.2016 20:28

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:

 

Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով կարանտինային խցում, ապրիլի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ապրիլի 19-ին՝ ժամը 21:30-ի, ինչպես նաև ապրիլի 24-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կուլ է տվել ասեղ, երկաթի և ապակու կտորներ, ապա այդ մասին հայտնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ ասելով, որ նշված երեք դեպքերում էլ ցանկացել է ինքնասպանություն գործել։ Կալանավորն իր գործողությունները պատճառաբանել է քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների վարքագծով՝ նրանց մեղադրելով իր հասցեին արատավոր լուրեր տարածելու, ինչպես նաեւ իր արժանապատվությունը նվաստացնելու մեջ:

 

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի