Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դատարանը վերահաստատել է մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

19.01.2016 10:44


«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է:

Խ.Խաչիկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել հունվարի 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։

2016 թվականի հունվարի 16-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, և վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել, իսկ հունվարի 18-ին միջնորդություն  ներկայացրել դատարան՝ Խ. Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության գործով 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից երկուսը գտնվում են հետախուզման մեջ, ևս երկուսը՝ որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզվողին հայտնաբերելու, միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի