Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը`ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին

17.08.2018 17:41

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Հրաման՝


17.08.2018թ. ք. Երևան  Թիվ N 113-Ա

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի օգոստոսի 14-ի 02/16.10/24827-18 գրությունը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝ 

 

1. Նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներ՝ երեք տարի ժամկետով, հետևյալ կազմով՝

 

Մալխասյան Հայկ                            Հայաստանի Հանրապետության վարչապետի
                                                         աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

 

Թորոսյան Համազասպ                    Հայաստանի Հանրապետության վարչապետի
                                                        աշխատակազմի պաշտպանության, անվտանգության
                                                        և արդարադատության հարցերի վարչության գլխավոր
                                                        մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

 

Վարդապետյան Աննա                     Հայաստանի Հանրապետության արդարադատության
                                                         նախարարի խորհրդական

 

Մխեյան Դանիել                              Հայաստանի Հանրապետության արդարադատության
                                                         նախարարության աշխատակազմի վերահսկողական
                                                         ծառայության երրորդ բաժնի պետ

                                     

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

Հ. Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի