Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը`ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցման մասին

16.11.2017 19:06

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Հրաման՝ 




16.11.2017թ. ք.Երևան  Թիվ 155-Ա

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի հետևյալ անդամների լիազորությունները՝

 

Ղամբարյան Արթուր         Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
                                        իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Գրիգորյան Ամբակում       Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես
                                        կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

 

Թորոսյան Սարգիս            Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու,
                                        իրավաբանական գիտությունների թեկնածու

                                     

Մալխասյան Հայկ            Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
                                       իրավաբանական վարչության պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախկին անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

Ա.Գ. Հովսեփյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի