Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2016 թվականի 9 ամիսների ընթացքում 30 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

26.10.2016 12:15

ՀՀ քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է իրականացնում՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։

2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել են կարգապահական վարույթներ, և 30 ծառայող  ենթարկվել է պատասխանատվության։

ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝ 18 ծառայողի նկատմամբ կիրառվել է «զգուշացում», 6 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով», ևս 2 ծառայողի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժերը:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի