Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների գործողություններում կարգապահական խախտում չկա

24.01.2020 11:31

2019 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ստացված քաղաքացի Արմինե Դավթյանի դիմումում նշված հանգամանքների, ինչպես նաև` 20.12.2019թ. «Հետք.ամ» էլեկտրոնային լրատվական կայքում`«Մեյմունությանդ թարգը տուր, մինչև ցուցմունք չտաս, չես գնալու, - քննչական բաժնի պետը`քաղաքացուն» վերտառությամբ Ա. Դավթյանի կողմից տրված հարցազրույցի նյութի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված թիվ. 17893219 քրեական գործով վարույթն իրականացրած քննիչ Լ. Բաղդասարյանի և նույն բաժնի պետ Վ. Ավագյանի արարքներում բացակայել են կարգապահական խախտման հատկանիշները:

23.12.2019թ. թիվ 17893219 քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժին, որտեղ ներկայում նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի