Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դիմում է ներկայացրել՝ երկարացնելու կեղծ անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը

11.05.2016 16:45

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագիր ներկայացրած անձի ինքնությունը:

2016 թվականի փետրվարի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի կին դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացրել է այլ անձի կենսագրական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր:

Կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի