Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հաշմանդամության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ ՊՆ-ից խարդարությամբ գումար է հափշտակել

26.09.2016 15:02

ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ ՊՆ-ից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Վ.Նիկոյանը, հաշմանդամ ազատամարտիկների համար նախատեսված արտոնություններից օգտվելու, կենսաթոշակ ստանալու նպատակով, ձեռք է բերել ու իրավասու մարմիններին ներկայացրել ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ կեղծ տվյալներ։ Մասնավորապես, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա ռազմաբժշկական հանձնաժողով և զինկոմիսարիատ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, թե, իբր, 1990-1993թթ. հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել և ստացել  է «կոնտուզիա»։ Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա նա ճանաչվել է հաշմանդամ և ստացել զինվորական կենսաթոշակ և ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար՝ այդպիսով,  խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վ.Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի