Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կեղծ թղթադրամների փոխանակում բանկում. Որոնվում է լուսանկարներում պատկերված անձը (Լուսանկարներ)

04.08.2015 14:54


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` կեղծ տարադրամ իրացնելու դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 8-ին մի քաղաքացի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում փոխանակման նպատակով ներկայացրել է մեկ 100 և մեկ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքի կեղծ թղթադրամներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի գլխավոր գրասենյակի տեսախցիկի` տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ, ըստ վկաների ցուցմունքների, երևում է կեղծ թղթադրամները բանկի աշխատակցուհուն ներկայացրած  անձը։

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տվյալ անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի