Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 221 քրեական գործ

05.05.2016 13:14

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 221 քրեական գործ, որոնցից 76-ը հարուցվել է հաշվետու ժամանակահատվածում:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝

-  15-ը վերաբերել է իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցության կամ իշխանության անգործությանը (ՀՀ  քրեական օրենսգրքի  375-րդ հոդված),

- 15-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),

- 10-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացմանը կամ վատնմանը (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),

- 2-ը՝ կաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդված),

- 3-ը՝  պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),

- 7-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),

- 4-ը՝ պաշտոնեական կեղծիքին (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված) և այլն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ  դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 14 քրեական գործ՝ 21 անձի վերաբերյալ, որոնցից  9-ը՝ 15 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի