Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 375 քրեական գործ

26.07.2016 19:04
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 375 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝ 
 
- 102 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 16-ը վերաբերել են ՀՀ  քրեական օրենսգրքի  375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցության կամ իշխանության անգործությանը,

- 20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

- 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացմանը կամ վատմանը,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն,

3-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից,

14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիքին,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն և այլն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 36 քրեական գործ 61 անձի վերաբերյալ, որոնցից 15-ը՝ 30 անձի վերաբերյալ քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:      
 
       

 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի