Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 551 քրեական գործ

07.08.2018 11:43

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 551 քրեական գործ՝ նախորդ տարվա 332-ի դիմաց, որոնցից 153-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝

164-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատնմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

77-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն,

76-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը,

58-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին,

41-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն,

33-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն,

19-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 

14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն,

14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն,

11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով նախատեսված՝ խարդախությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կաշառքին,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված՝  արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին  ու կազմակերպիչներին կաշառելուն,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով նախատեսված՝  իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելուն,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով,

20-ը՝ ՀՀ գլխավոր դատախազի 19.01.2017 թվականի թիվ 3 հրամանի 2-րդ կետով հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված կոռուպցիոն այլ հանցագործություններ:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 47 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ, որոնցից 20-ը՝ 45 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի