Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Կոտայքի մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի մասին

12.04.2018 18:20

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.

Դեպարտամենտի Կոտայքի մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ (ՔԿԴ-4.2-20).

Բաժնի առաջին կարգի մասնագետը իրականացնում է իրականացնում է վարչության Չարենցավանի քննչական բաժնին (այսուհետ՝ քննչական բաժին) ուղղված /մտից/ և քննչական բաժնից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, քննչական բաժին ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման, ելքագրման և ՔԿԴ արխիվ հանձնման աշխատանքներ, ննչական բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքներ, քննչական բաժնի արխիվի վարման աշխատանքները, քննչական բաժնում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և ՔԿԴ արխիվ ուղարկման աշխատանքներ, քննչական բաժնում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների և գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստում, մասնակցում է քննչական բաժնում փաստաթղթային սպասարկման ապահովման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ


Նշված
թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

*  առնվազն միջնակարգ կրթություն.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» «ՀՀ քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի պահպանության և անցագրային ռեժիմի մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

Դիմող ՀՀ քաղաքացիները  Դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում,

* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին,

*  ինքնակենսագրություն,

* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,

* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,

* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),

* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 26.04.2018թ.

 Մրցույթը կկայանա 15.05.2018թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ 

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ






Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի