Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Դանակահարություն Քասախում

06.01.2015 11:37

2015թ. հունվարի 4-ին` ժամը 02:05-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը`ժամը 01:25-ին,  բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հովսեփյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թորակոաբդոմինալ թափանցող վերքեր՝ սրտի, ստոծանու և հաստ աղիքի վնասով» մարմնական վնասվածքներով:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում  հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Վ.Հարությունյանը 2015թ. հունվարի 4-ին` ժամը 01-ի սահմաններում, իր բնակարանում լսել է պատուհանին հարվածելու ուժգին ձայն: Քիչ անց նկատել է, որ իր ննջասենյակի պատուհանը տեղահանվել է, իսկ դրա մետաղյա ճաղավանդակը բացակայում է: Անմիաջպես շտապել է հյուրասենյակ, ապա` խոհանոց, որտեղից վերցրել է խոհանոցային դանակ:

Վերադառնալով ննջասենյակ` նկատել է Քասախ գյուղի բնակիչ Գ.Հովսեփյանին: Վերջինս տեղեկանալով, որ տանտերը` Հարությունյանը, ճանաչել է իրեն, բռունցքով հարվածել է, ապա փորձել հարձակվել նրա վրա: Նույն պահին տանտերը խոհանոցից վերցրած  դանակով հարվածներ է հասցրել իր ննջարան մուտք գործած տղամարդու կրծքավանդակի ձախ կեսին:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ Վ.Հարությունյանի մասնակցությամբ՝ քննչական փորձարարություն:

Գ.Հովսեփյանն առայժմ չի հարցաքննվել. ըստ բժիշկների` նա ի վիճակի չէ  ցուցմունքներ տալու:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի