Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Աբովյան քաղաքում կատարված կողոպուտի դեպքը

14.05.2020 16:39

2020 թվականի մայիսի 7-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող  բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝  պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:  Քաղաքացին  ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական  գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Աբովյան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշված հանցավոր արարքը առերևույթ կատարելու համար։ Վերջինիս  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է  կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի