Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հափշտակել են դեղատան դրամարկղը. հարուցվել է քրեական գործ

04.03.2017 16:36

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան դրամարկղը հափշտակելու դեպքի առթիվ։

 

2017թ. մարտի 3-ին՝  ժամը 21:56-ին,  առերեւույթ հանցագործություն կատարած անձը բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 11/41 հասցեում  դեղատուն և, դեղագործի  կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել դեղատան  դրամարկղը, ապա՝ դիմել փախուստի։ Նախնական տվյալներով՝ դրամարկղում  եղել է մոտ 850.000 ՀՀ դրամ:

 

Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։ Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի