Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեում տեղի է ունեցել քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության շուրջ (լուսանկարներ)

28.03.2019 17:29

2019թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը, ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ  ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով ներգրավված փորձագետներ, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ:

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է փորձաքննությանը ներգրավված փորձագետների թիմի անդամներին, ովքեր էկոլոգիական քիմիայի, երկրաբանական քիմիայի, երկրաբանական գիտությունների, բնապահպանության և փորձաքննությանն առնչվող այլ ոլորտներում երկարամյա փորձ ունեցող մասնագետներ են:

Հանդիպման ընթացքում «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման և հետշահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման և կարևորագույն այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակված փորձաքննության իրականացման ուղղությունները, մեթոդաբանությունը, հետազոտման բնագավառները, ինչպես նաև՝ ընթացիկ և վերջնական հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Բացի այդ, քննարկումներ են իրականացվել նաև վարույթն իրականացնող մարմնի, քրեական գործով ներգրավված տեղական փորձագետների, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների և ոլորտի այլ մասնագետների միջև:

  

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի