Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Լոռու մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի մասին

25.05.2018 20:23

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.

1.   Դեպարտամենտի Լոռու մարզային քննչական վարչության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետ (ՔԿԴ-4.2-26).

Բաժնի առաջին կարգի մասնագետն իրականացնում է Վարչությանն ուղղված /մտից/ և Վարչությունից առաքվող /ելից/ փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման,  հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ, մասնակցում է Վարչության փաստաթղթային սպասարկման ապահովման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը, մասնակցում է Վարչության պետի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպման աշխատանքներին, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

*  առնվազն միջնակարգ կրթություն.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» «ՀՀ քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի պահպանության և անցագրային ռեժիմի մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

Դիմող ՀՀ քաղաքացիները  Դեպարտամենտ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում,
* պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
*  ինքնակենսագրություն,
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական,
* 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
* սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),
* բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.30-ից մինչև 17.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 11.06.2018թ.

 Մրցույթը կկայանա 28.06.2018թ., ժամը 15.00, Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).  

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԻ ՀԱՐՑԵՐ    

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԹԱՓՈԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի