Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով լրացուցիչ գրավոր քննություն անցկացնելու մասին

23.04.2019 10:22

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2019թ. մայիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-119, 011-880-144/:

Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. ապրիլի 23-ից մայիսի 15-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով ազատվում են ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնառությունից:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

- Դիմում
- կադրերի հաշվառման անձնական թերթ
- ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ փողկապ կոստյումով
- անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Ծանոթություն՝ հարցաշարը, ինչպես նաև կադրերի հաշվառման անձնական թերթիկի և տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.

 ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ

Տեղեկանք՝ ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին

Կադրերի հաշվառման անձնական թերթիկ




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի