Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 6-ի թիվ 111-Լ հանձնարարականում լրացում կատարելու մասին

22.08.2018 10:36

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
 
Հանձնարարականը՝

 

ք.Երևան, 22.08.2018թ., 117-Լ




Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝



Հանձնարարում եմ՝



1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ ուղարկելու մասին» թիվ 111-Լ հանձնարարականի 1-ին մասը «նախագիծը» բառից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «,բացառությամբ  Հայաստանի  Հանրապետության  քրեական   դատավարության  օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի:»:

2.Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների և դրանց տարածքային քննչական ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին:

 

 

Հ. Գրիգորյան

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի