Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ 22-Լ հրամանում լրացում կատարելու մասին

30.05.2019 17:35
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
Հրամանը՝ 

 

ք.Երևան, 30.05.2019թ.,78-Լ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից օգտվելու կարգը հաստատելու մասին» թիվ 22-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.4-րդ ենթակետեր.

«6.1) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետին,
6.2) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության  բաժնի պետին,
6.3) Կոմիտեի մարզային քննչական վարչությունների պետերին,
6.4) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին:»: 

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին:

 

 

Պաշտոնակատար՝      Ա.Պողոսյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի