Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ` երկու անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

29.02.2016 09:41


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` երկու անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով`  2016 թվականի փետրվարի 26-ին` ժամը 17:30-իսահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հենրիկ Աբրահամյան  փողոցում, 24-ամյա Ն.Գափոյանի  վարած  «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Վթարի հետևանքով  վարորդը և ուղևոր, 23-ամյա Հ.Գափոյանը տեղում մահացել են, իսկ Ա.Ներսիսյանը (ծնված 1980թ.) և Գ.Ասլանյանը (ծնված 1990թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի ԲԿ» ՓԲԸ:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական գործողություններ` վթարի պատճառները պարզելու համար:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի