Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավտովթար՝ մահվան ելքով. հարուցվել է քրեական գործ

15.06.2015 19:57


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 93.5 կմ հատվածում` դեպի Երևանի ուղղությամբ, Սարգիս Շահինյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 6 անձանցից 3-ը մահացել են, 3 հոգին, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ վթարի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

«Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի