Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով ավտովթար Հրազդան քաղաքում. հարուցվել է քրեական գործ

13.03.2017 13:24

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները:

2017թ. մարտի 12-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի  պողոտայի և նրան  զուգահեռ ընթացող երկաթգծին  հատող երկրորդական  ճանապարհի հարևանությամբ միմյանց են բախվել «ՎԱԶ 2170» մակնիշի և  «PAZ 3205» մակնիշի  ավտոմեքենաները: Ավտովթարի արդյունքում «ՎԱԶ 2170» մակնիշի վարորդը տեղում մահացել է, իսկ վերջինիս ուղևորը  և «PAZ 3205» մակնիշի   ավտոմեքենայի վարորդն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող:

Նախնական քննության տվյալներով՝ «PAZ 3205» մակնիշի   ավտոմեքենայի վարորդը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Կատարվել են  ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

«PAZ 3205» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարցաքննվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի