Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողացել են «Մաքբուք Պրո» մոդելի համակարգիչ (տեսանյութ)

06.05.2019 12:30

ՀՀ քննչական կոմիտեի  ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեկան գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Երևանի սրճարաններից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:

2019թ. մարտի 14-ին, Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձինք Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գողացել են իր կողմից նշված սրճարանում մոռացված «Մաքբուք Պրո» տեսակի համակարգիչը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2019թ  մարտի 23-ին՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի  բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ սրճարանի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ գողությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի  վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի