Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են գերեզմանատան ճանապարհին. հարուցվել է քրեական գործ

21.01.2016 12:27


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու դեպքի առթիվ:

Հ.Մնացականյանը 2016 թվականի հունվարի 16-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 15-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի՝ գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում  երկու անձինք գումարային պարտքի հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ,  ապա  իր կամքին հակառակ  նստեցրել են իրենց ավտոմեքենան և առևանգել։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  131-րդ  հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է  նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի