Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը հայտաբերվել է և նրան մեղադրանք առաջադրվել

29.09.2015 17:27


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հայտնաբերվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 29-ին Մ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրված կալանավորումը  վերահաստատելու համար:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի