Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգին

09.03.2016 17:24


Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ  մանկաբարձ-գինեկոլոգին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել նաև «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ  մանկաբարձ-գինեկոլոգը։ Վերջինս, քննիչի՝ փետրվարի 18-ի որոշմամբ, նեգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել նաև Մերի Մարգարյանի հղիությունը հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի