Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

25.04.2017 12:32

Պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայող Ա.Սարգսյանին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում` Վայոց Ձորի տարածքում տեղի ունեցած դաշտային պարապմունքների ժամանակ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Սարգսյանն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի