Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը` ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյա հոբելյանի առթիվ

26.11.2019 11:59
Հարգելի՛ պարոն Թաթոյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ Մարդու իրավունքների պարտապանի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյա հոբելյանի առիթով:

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անցած տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունն անցել է կայացման բարդ և պատասխանատու ժամանակաշրջան, այսօր այդ ինստիտուտը մեր երկրում ձեռք է բերել միջազգայի վստահելի հեղինակություն: Կենսագործելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի միջազգային առաջատար փորձը և ինտեգրված լինելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հեղինակավոր կառույցներում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այսօր էլ շարունակում է հետևողական ջանքեր գործադրել՝ մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտի մարտահրավերները վեր հանելու, դրանց հաղթահարման համար լուծումներ գտնելու ուղղությամբ: Լիահույս եմ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և նրա աշխատակազմը ունեն վճռականություն և բավարար ներուժ՝ վերը նշված խնդիրները հաջողությամբ կենսագործելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիշարժան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ և ՄԻՊ աշխատակազմի բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բեղմնավոր գործունեություն և նորանոր աշխատանքային ձեռքբերումներ:
 
                                         
                                                                 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի