Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Տեղեկատվություն՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ

09.04.2018 16:05

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 2017 թվականի կատարման ենթակա կետերից միայն 70-րդ կետում է նախատեսված ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) որպես պատասխանատու: Այդ կետը վերաբերում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն: Այդ կետի կատարման առաջին պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

20.10.2017 թվականին Կոմիտեում ստացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որի առնչությամբ 01.11.2017 թվականի թիվ 05/22/7431-17 գրությամբ Կոմիտեն իր դիրքորոշումն է ներկայացրել Նախագծի վերաբերյալ: Ընդհանուր ներկայացվել է 7 առաջարկություն:

Մասնավորապես, առաջարկվել է սույն կարգի իմաստով որպես շահագործման տեսակ երեխայի հարկադիր աշխատանք  համարել՝

1) ԱՄԿ-ի «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» 1999 թվականի հունիսի 17-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը,

2) ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 2308-Ն որոշմամբ սահմանված անչափահասների համար ծանր կամ վնասակար աշխատանքները:

Հստակեցվել են Կոմիտեի գործառույթները, մասնավորապես, կոմիտեն՝

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում ցանկացած քրեական գործով հատուկ կատեգորիայի հավանական զոհ հայտնաբերելու դեպքում, այդ տեղեկությունները ներկայացնում է հանձնաժողովին.

2) նախաքննության ընթացքում սերտորեն համագործակցում է իրավասու մարմինների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժինների, տարածքային մարմինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ՝ ուղղորդման, մասնագետների ներգրավվման, երեխայի շահերից բխող այլ գործողությունների իրականացման համար:

Առաջարկվել է նաև նախկին խմբագրությամբ թողնել Հավելվածի 8-րդ կետը և այլ առաջարկություններ:


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի