Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի՝ ծառից կախված վիճակում

24.09.2015 16:00



ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։

2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08:30-ին ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տներից մեկի հարակից այգում, ծառից կախված վիճակում հայտնաբերվել է նույն գյուղի 38-ամյա բնակիչ Էդ. Միքայելյանի դին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տղամարդուն  կախված վիճակում հայտնաբերել է մայրը: Վերջինս  ամուսնու հետ կտրել է  ծառին փաթաթված պարանի մի հատվածն ու որդու դին տեղափոխել ծառի մոտ:

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են երկու մասից բաղկացած պարանը և դանակը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում պարզելու մահվան պատճառն ու հանգամանքները։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի